Եզդիների միության նախագահը թքած ունի մուսուլմանների կրոնի վրա (տեսանյութ)
«Հյուսիսային Իրաքում սա եզդիների 74-րդ ցեղասպանություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Իրաքում եզդիները մշտապես ենթարկվել են խոշտանգումների,այնտեղ մեկ միլիոն երեք հարյուր հազար եզդի է ապրում, մենք այնտեղ ունենք մեր քաղաքը՝ Սինջարը, որտեղ այսօր ընդամենը հազար հինգ հարյուր մարդ է մնացել, ովքեր շարունակում են պայքարել այդ գիշատիչների դեմ»,- տեղեկացրեց նա: Պարոն Թամոյանը վրդովված նկատում է, որ մարդիկ ունեն դավանանքի ազատություն և չեն կարող մեռնել միայն նրա համար, որ արևապաշտ են.«Այդ մուսուլմանները գիշատիչ են, ովքեր իրավունք չունեն ապրել այս հողի վրա և մարդկանց սպանել, միայն նրա համար, որ չեն ընդունում իրենց կրոնը, թքեմ ես դրանց կրոնի վրա»: Եզդիների շեյխ Բրո Հասանյանը համոզված է, որ եզդի ժողովուրդը դարձել է գերտերությունների քաղաքականության զոհը և մատնված է անտարբերության. «Դեմոկրատիա քարոզ պետությունները չե՞ն տեսնում ինչ է կատարվում, երեխաների են մորթում, կանանց բռնաբարում, բայց մարդիկ չեն ուրանում իրենց կրոնը: Արևապաշտությունը եղել է բոլոր կրոնների հիմքը, իսկ այսօր կոտորվում են արևապաշտ մարդիկ, սա դարի եղեռնագործություն է»: