Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմի վերսկսումը քիչ հավանական է (տեսանյութ)

Քաղաքականություն
vahan-shirkhanyan

Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս մտածել, որ պատերազմի վերսկսումը  քիչ հավանական է: Այսօր թեմային անդրադարձել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Պարոն Շիրխանյանը անդրադարձավ սահմանային լարվածությանը եւ մի քանի հավանական պատճառներ առաջ քաշեց, ըստ որի` Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. «Առաջինը նոր նախարարի ինքնահաստատման խնդիրն է, ինքնահաստատման միջոցը նա ընտրել էր պրովոկացիաներ անելը, բայց ստացվեց հակառակը, հնարավոր է նաեւ, որ գլխավոր շտաբում ցանկացել են փորձել հայկական կողմի մարտունակությունը, ինչպես նաեւ չի բացառվում, որ փորձել են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում եւ դրանով խոչընդոտել Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ վերջինը  Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը գրավելն էր, որպեսզի նրանք լուծում տան Ղարաբաղի հարցին ի օգուտ Ադրբեջանի».-նշեց պարոն Շիրխանյանը: Անդրադառնալով Սոչիում կայանալիք երկու նախագահների հանդիպմանը` նա առանձնապես սրացումներ չի ակնկալում. «Իրավիճակը ավելի կմեղմվի, քանի որ միջազգային ճնշումը շատ բարձր է երկու կողմերի վրա հրադադարի ռեժիմը չխախտելու պահանջով, եւ երկու նախագահների զրույցը պետք լինի այս թեմաների շուրջ»: Իսկ թե ինչու հենց Ռուսաստանի միջնորդությամբ է կայանալու հանդիպումը պարոն Շիրխանյանը բացատրում է նրանով, որ Ռուսաստանի ազդեցությունը ավել մեծ է: Ըստ նրա հայկական կողմը արժանի հարված է տվել հակառակորդին, սակայն պետք է շարունակել զգոն մնալ: