Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Սեն Արևշատյանը

Քաղաքականություն
SEN_Arevshatyan

86 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։ Նա 25 տարի` 1982-2007-ին եղել է Մատենադարանի տնօրեն, լիազորությունները վայր է դրել կենսաթոշակի անցնելու պատճառով, բայց մինչև օրս էլ շարունակում մնալ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ։ Սեն Արևշատյանը ավելի քան 150 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում 30 մենագրության և բազմաթիվ հոդվածների։ Արևշատյանի գիտական գործունեության մի մասն են Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։