Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը այցելեց լավագույն մարզական ընտանիքներին

Քաղաքականություն
sport-lavagujn-yntaniq

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ այցելել է Ծաղկաձոր: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նախարարը հենց տեղում հետևել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումների ընթացքին եւ ծանոթացել մասնակիցների առօրյային: Երեկ Ծաղկաձոր են ժամանել նաեւ հաշմանդամություն ունեցող 16 ընտանիքներ, որոնք առաջին անգամ պայքարելու են «Լավագույն մարզական ընտանիք» մրցանակի համար: Գաբրիել Ղազարյանը կարեւորել է հաշմանդամություն ունեցող ընտանիքների մասնակցությունը, քանի որ դա նրանց հնարավորություն է տալիս ինտեգրվել հասարակությանը: