Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը խորհուրդներ է տվել ճամբարականներին

Քաղաքականություն
SAM_8208

“Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում հանրապետության մարզերից և Երևանից ավելի քան 110 աշակերտներ հուլիսի 25-ին հանդիպեցին ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր “Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Հանդիպման ընթացքում ճամբարականները դեսպանին ներկայացրեցին վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրենց ձեռք բերած փորձառությունը և պատմեցին արձանագրած հաջողությունների մասին, ինչպես նաև. մեծ հպարտությամբ թվարկեցին այն ձեռնարկները և համայնքային ծրագրերը, որոնց իրականացումը նպաստել է գործարար և քաղաքացիական հմտությունների զարգացմանը, նորարարական և ստեղծագործական մտածելակերպի խթանմանը: Հանդիպմանը հաջորդող հարց ու պատասխանի ընթացքում դեսպանը ճամբարականներին տվեց օգտակար և կարևոր խորհուրդներ: Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող “ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն” ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրցների ավելի քան 4500 աշակերտներին հաղորդել տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և նրանց հնարավորություն է ընձեռնում իրենց տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրը միաժամանակ աշակերտներին սովորեցնում է դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին: jaarmenia.org