Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Հայրապետյանը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչ դատավճիռը. Ազատություն

Քաղաքականություն
TTT_1208_copy

Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ երկու շաբաթվա մեջ հատուկ բժշկական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի` մնալո՞ւ է Հայրապետյանը կալանքի տակ, թե՞ նրան ազատ կթողնեն մինչև դատավարություն։ «65-ամյա բարեգործը վատառողջ է։ Այն հիվանդությունը, որն ախտորոշված է Հայրապետյանի մոտ, ենթադրում է, որ մեղադրյալը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչև դատավճիռը», - ասաց Մարգարյանը։ Համապատասխան միջնորդությունը Հայրապետյանի փաստաբանը ներկայացրել է նրա կալանավորման հաջորդ իսկ օրը։ Նա այսօր նաև հայտ է ներկայացնելու Մոսկվայի քաղաքային դատարան Բասմանի շրջանի դատարանի որոշման դեմ, քանի որ, ըստ նրա, չկան բավարար փաստեր, որոնք թույլ են տալիս պնդել, որ Հայրապետյանը մեղավոր է։ Թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին, պաշտոնապես հայտնի կլինի հուլիսի 24-ին: Խոսքը, հիշեցնենք, տնտեսական հանցագործության մասին է։ Քննչական կոմիտեն ենթադրում է, որ «Բաշնեֆտ» ընկերության արժեթղթերի վաճառքի ժամանակ տեղի են ունեցել մեքենայություններ, և մեղադրողը համարում է, որ Հայրապետյանն այդ գործին մասնակցել է որպես միջնորդ։ Ավելին՝ սկաբնաղբյուր կայքում