Համայնքների խոշորացումը՝ ժամանակի վատնո՞ւմ (տեսանյութ)
Հայաստանի հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու իրավունքի նվազագույն տարիքային ցենզը սահմանել 16 տարին։ Այս եւ եւս 7 առաջարկություն Հայաստանի համայնքների միությունը ներկայացրել է կառավարությանը եւ ԱԺ պատգամավորներին,սակայն որեւէ արձագանք դեռ չկա։ Առաջարկվում է նաեւ ընտրությունների մեկ միասնական օր սահմանել եւ հրաժարվել փնջային ընտրությունների ձեւից։ Միաժամանակ առաջարկվում է համայնքի ղեկավար, քաղաքապետ, գյուղապետ, ավագանու անդամ, Երեւանի քաղաքապետ եւ Երեւանի ավագանու անդամ ընտրվելու համար սահմանել նվազագույն տարիքային շեմ։ՀՀ ընտրական օրենսգրքով համայնքի ղեկավար ընտրելու տարիքային ցենզ է սահմանվել 25 տարին, իսկ ավագանու անդամ ընտրելու համար` քսանմեկ տարին: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյանն այսօր անդրադարձել է բոլորին հուզող համայնքների խոշորացման ծրագրին. «Դրանով մենք ժամանակ ենք վատնում։ Մենք պետք է ավելի թիրախային աշխատենք։ Ես կրկնեմ, որ մեկուկես տարի հետո մենք ունենք հերթական ընտրություններ։ Դա գործիք է, որ պետք է զբաղվել, բայց դա թիվ մեկ օրակարգային խնդիրը չպետք է լինի մեր ռեֆորմներում»։