Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդը կրակում է դաշտում աշխատող գյուղացու ուղղությամբ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7155390845_0557d697f0

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի՝ Չինարի և Մովսես համայնքների ղեկավարները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Տավուշի մարզի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը։ Նրա փոխանցմամբ՝ իրենք դիմել են Կարմիր Խաչին, որպեսզի վերջինս միջնորդի, և գյուղացիները կարողանան բերքահավաքի աշխատանքներ կատարել։ Արարատ Ավալյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը շարունակում է կրակել գյուղի դաշտերի ուղղությամբ, որտեղ գյուղացիներն այս օրերին բերքահավաքի աշխատանքներ են կատարում. «Հենց մի կոմբայն են տեսնում դաշտում, սկսում են կրակել, երեկ դաշտում աշխատող կոմբայնի վրա են կրակել, մարդիկ դադարեցրել են գործ անել դաշտում, որ էսպես գնա, չենք կարա բերքը դաշտից տուն բերենք», - ասաց Մովսեսի համայնքապետը։