Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենաները՝ ցեխակույտում

Քաղաքականություն
4d76aa6df597957f28323e9dba113fef

Հուլիսի 18-ին, ժամը 17.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի գերազմանատանը հարակից տարածքում ավտոմեքենանան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի (վարորդ` Ա. Պ.) RER-285 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հուլիսի 18-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հիվանդանոցի մոտակայքում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Հ. Մ.-ի «ԶԻԼ» մակնիշի 195OT64 պետhամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: