Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն շարունակելու է աշխատանքները Հայաստանում (տեսանյութ)

Քաղաքականություն
Ani

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ամփոփեց արդեն 2 տարի Հայաստանում իրականացվող առցանց վիկտորինայի արդյունքները և մրցանակներ հանձնեց 3 հաղթողներին, ովքեր ընտրվել էին վիճակահանությամբ։ Վիկտորինային մասնակցել է 18000 հոգի, բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել նրանցից 600-ը։ Առցանց վիկտորինայում եղել է 15 հարց և վերաբերել է Եվրամիություն- Հայաստան համագործակցությանը։ Հարցերը եղել են երկլեզու՝ անգլերեն և հայերն, իսկ մինչ այդ մասնակիցները հնարավորություն են ունեցել կարդալ և ծանոթանալ հարցերի պատասխաններին։ Երևանի ԵՄ կենտրոնի ղեկավար Էհտել Հալլիստը գոհ է վիկտորինայի արդյունքներից, քանի որ նախորդ տարվա համեմատ՝ մասնակիցները 20 տոկոսով ավելացել են. «Միայն մի բան է մեզ անհանգստացնում, և մենք պետք է աշխատենք մարզերի հետ, քանի որ մասնակիցների 70 տոկոսը Երևանից են, ընդամենը 30-ը՝ մարզերից»։ Երևանի ԵՄ կենտրոնը շարունակելու է Հայաստանում իր ծրագրերը և աշխատանքները, ու անկախ նրանից՝ կանդամակցի՞ Հայաստանը Մաքսային Միությանը, թե ոչ՝ «Մեր նպատակը և անելիքը Հայաստանում մարդկանց հետաքրքրությունը ԵՄ-ի նկատմամբ մեծացնելը և պահելն է, անկախ նրանից, որ Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը»,- ասաց ԵՄ երևանյան կենտրոնի ղեկավար Էհտել Հալլիստը։