Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարցերի հասցեատերը Ռոբերտ Քոչարյանը չէ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
698fb523a8caf2095562c029b434b8e4

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այս պահին չի կարող որեւէ գնահատական տալ ՌԴ-ում հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալության հետ կապված։ «Ա1+» -ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նշենք, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանքի տակ է դրել «Բաշնեֆտի» վերահսկիչ փաթեթը: Այն պատկանում է ռուսական «Սիստեմա» ընկերությանը, որի տնօրենների խորհրդի անդամներից է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Սողոմոնյանը նշեց, որ լավ չի պատկերացնում` ինչ գնահատական ինքը կարող է հիմա տալ. «Հարցը դուք չեք կարող ձեւակերպել, քանի որ ինչ հարց էլ տաք, քննությանն է վերաբերելու: Կոռեկտ չի լինի, եթե ես պատասխանեմ, քանի որ դա ռուսական պատկան մարմիններին վերաբերող հարց է»: Հիշեցնենք, Լեւոն Հայրապետյանը ռուս իրավապահների կողմից բերման էր ենթարկվել Մոսկվայի օդանավակայանից: Նա կասկածվում է հանցագործ խմբավորման հետ կապերի մեջ։ Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրեց, որ այս մասին մամուլից է տեղեկացել, իսկ մնացած հարցերի հասցեատերը ոչ ինքն է, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը. «Գուցե սպասենք իրադարձությունները զարգանան, հետո միայն կարողանանք խոսել այդ մասին»: