Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն կվերադառնա 80-ականնե՞ր. Մեդվեդեւը պատասխանում է ԱՄՆ-ին

Քաղաքականություն
83584e2fe04f3bd711fd3353140ce70f

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը րոպեներ առաջ Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող հնարավոր սանկցիաներին։ «Ցանկացած սանկցիա չարիք է , որ երբեք չի բերում զգալի հաջողություն, եւ մեծ հաշվով՝ տնտեսությանը չի կարող վնաս հասցնել։ Դեռ ոչ ոք սանկցիաներից ծնկի չի եկել։ ՌԴ-ի դեմ կիրառվող սանկցիաներն անօրինական են, քանի որ հիմնված չեն ՄԱԿ-ի որոշումների վրա։ Այն սանկցիաները, որ կիրառում է ԱՄՆ-ը՝ ՌԴ ձեռնարկությունների ու բանկերի նկատմամբ, միայն կնպաստեն հակաամերիկյան ու հակաեվրոպական տրամադրություններին մեր երկրում։ Մենք կարող ենք վերադառնալ 80-ականներ, ինչը տխուր է։ Եթե մեր գործընկերների նպատակը դա է, ապա այն կիրականանա»,- նշում է Մեդվեդեւը։ Ի վերջո, այդ սանկցիաներից չի տուժի ՌԴ քաղաքացին եւ չի օգտվի Ուկրաինան՝ հավելում է ՌԴ վարչապետը։ Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օրերս ABC-ին տված հարցազրույցում ՌԴ-ին սպառնացել է տնտեսական սանկցիաներով ու անգամ ռազմական գործողություններով: Վերջինիս համար, միաժամանակ, հույս է հայտնել, որ գործը դրան չի հասնի։ Ըստ Քերիի` Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված՝ իրենք քայլեր կձեռնարկեն։ Քերրին նաև նշել է, որ ՌԴ զորքերի մուտքը Ղրիմ իրենք գնահատում են որպես «ռազմական ագրեսիա»: