Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆրանսիան Ադրբեջանին զենք չի վաճառել». դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed5

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր հերքեց ֆրանսիական երկու լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե իր երկիրը զենք է վաճառել Ադրբեջանին։ «Զենք վաճառելու մասին ես իսկապես չգիտեմ, ինձ նման տեղեկություն չի հասել, որ Ֆրանսիան սպառազինություն է վաճառում Ադրբեջանին։ Այդպիսի բան չկա, զենք վաճառելու տեղեկությունները չեն կարող իրականությանը համապատասխանել»,- ընդգծեց դեսպան Անրի Ռենոն այսօր Երևանում կայացած լրագրողների հետ հանդիմանը՝ նվիրված Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավմանը: Դեսպանը հիշեցրեց, որ Ֆրանսիան համանախագահող երկրներից մեկն է, և հենց Ֆրանսիայի շահերից է բխում հակամարտությունը խաղաղ կարգավորելը։ Այս սկզբունքին հակասում է զենքի վաճառքը։