Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ Ս. Սարգսյանը խոսում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին. «Ազատություն»

Քաղաքականություն
serzh3

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցելությունը Հարավային Ամերիկայի երկրներ շարունակվում է, Ուրուգվայ պետական այցը արդեն մոտենում է ավարտին: Գրում է «Ազատություն» ռ/կ-ն։ Մինչ Ուրուգվայ ժամանելը, Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություններ է արել՝ ասելով, թե ցավալի իրադարձություն է այն փաստը, որ Ռուսաստանը զենքեր է մատակարարում, վաճառում Ադրբեջանին: «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին», - ասել է Սերժ Սարգսյանը։ Թերևս առաջին անգամ է Սերժ Սարգսյանը խոսում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին: Հարցազրույցում նա, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի համար դժվարին իրավիճակում Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները: Սերժ Սարգսյանը նաև չի բացառել ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը, սակայն վստահություն է հայտնել, որ Հայաստանը բավարար չափով ուժ և կարողություն ունի՝ պաշտպանելու իր սահմանը: «Ադրբեջանը իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, ինչը սակայն հաղթանակ չի երաշխավորում», - ասել է Սերժ Սարգսյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում