Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարում Վարդենիսում դիվերսիայի մասին լուրը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
149d8a6a7e2b43d1ee0bf27c0c62a169

Պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է համարում կայքերում հրապարակված այն լուրերը, թե Վարդենիսի շրջան են ներխուժել ադրբեջանցիներ եւ դիվերսիոն գործողություններ իրականացրել: «Ա1+»-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ տարածված լուրերը իրականության հետ կապ չունեն: «Ա1+»-ի չճշտված տեղեկություններով՝ տեղեկատվությունը մասամբ իրականությանը համապատասխանում է.  հայկական կողմին, սակայն,  հաջողվել է վնասազերծել փորձը։ Չճշտված տեղեկություններով՝ մեկ ադրբեջանցի կալանավորվել է։ Ի դեպ, մամուլը գրում է նաեւ 14-ամյա հովիվի մասին, ում անհետ կորած լինելու եւ մահացած լինելու մասին տեղեկատվությունն, ըստ բնակիչների, տարածվել է դիվերսիոն հարձակման մասին լուրին զուգահեռ։