Նոր փոխնախարար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Էմիլ Տարասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Էմիլ Տարասյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1976 թ. 3 մարտի, ք. Երևան Կրթություն 1992 -1997 թթ. - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ 1999 - 2001թթ. – ՀՀ պետական կառավարման դպրոց, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում 2004-2007թթ. - Գիտությունների ազգային ակադեմիա, ասպիրանտ Աշխատանքային գործունեություն 1999-2000 թթ. - ՀՀ սեփականաշնորհման նախարարություն, լուծարման բաժին, առաջատար մասնագետ 2000-2002 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն, պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն, գլխավոր մասնագետ 2002-2008 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն, վարչության պետ 2008 թ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար 2008-2014 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար 2014 թ. հուլիսի 9-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Այլ տվյալներ 1997 – 1998 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում ՀՀ նախագահի 2012թ. հունվարի 19-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան 10 գիտական աշխատությունների հեղինակ է Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի որդի: Լուսանկարը «Հետք»-ի