A
A
Ռ. Քոչարյանը ջերմությամբ է հիշում Շեւարնաձեի հետ աշխատանքի տարիները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Էդուարդ Շևարդնաձեի հարազատներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական նամակ է հղել Էդուարդ Շևարդնաձեի հարազատներին և մերձավորներին: Նամակում, մասնավորապես, ասված է. Հարգելի բարեկամներ, ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները Էդուարդ Շևարնաձեի մահվան կապակցությամբ: Լինելով բարդ պատմական ժամանակաշրջանի առանցքային դերակատարներից մեկը` նա դեռ կենդանության օրոք նշանավոր պետական գործչի համբավ էր ձեռք բերել: Ջերմությամբ եմ հիշում նախագահ Շևարնաձեի հետ մեր համատեղ աշխատանքի տարիները: Նա զգալի ավանդ է ներդրել հայ-վրացական բարեկամության ամրապնդման և մեր եղբայրական երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացման գործում: 2rd.am