Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեկան արտագաղթում է ՀՀ բնակչության 10 տոկոսը (տեսանյութ)

Քաղաքականություն
Ruben-Eganyan

ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ որևէ լուրջ արտոնություն չկա հայերի համար՝ համոզված է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։ «Հայ միգրանտների՝ այդ երկիր մուտք գործելու հարցը դեռ լուծված չէ, արմատական որևէ լուրջ փոփոխություն ես չեմ նկատել, այդ օրենքում ես առանձին մոտեցումներ Հայաստանի համար չեմ տեսնում», -ասաց ժողովրդագիրը։ Եգանյանը չի կարծում, որ Հայաստանը Մաքսային միության անդամակցելու դեպքում միգրացիոն հարցը կլուծվի. «Չեմ կարծում, որ այդ սահմանափակումները կվերանան, խնդրի լուծումը դեռևս անորոշ փուլում է, տեսականորեն ես որևէ առաջընթաց այդ օրենքի փոփոխությունում Հայաստանի համար չեմ տեսնում», - ավելացրեց ժողովրդագիրը։ Հայաստանի բնակչության թվաքանակը շարունակում է նվազել՝ կրկին ահազանգում է ժողովրդագիրը. « Տարեկան մեր բնակչության 10 տոկոսը կորցնում ենք՝ շագրենի կաշու նման մեկ տոկոսով պակասում ենք, ու հիմնականում գնում են երիտասարդները, տարեցտարի մեր ժողովրդագրական տվյալները վատանալու են», - նշեց Ռուբեն Եգանյանը և հավելեց՝ այդ մեկ տոկոսն ազդելու է նաև տնտեսության վրա, որն էլ բացասաբար է ազդելու երկրի վրա։ Իսկ հայերի մշտապես արտագաղթելու հարցը ժողովրդագիրը չի կապում հայերի մենթալիտետի հետ.« Հիմնականում դա կապված է սոցիալական և բարոյահոգեբանական գործոններով»։