Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ մարմինների ու հետախույզների նիստ՝ Մոսկվայում

Պաշտոնական
05b91be2e84fa9b876bee98bba06a653

Ս.թ հուլիսի 8-10-ը Մոսկվա քաղաքում անցկացվում է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը: Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության հրատապ այլ հարցեր: Խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր: ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ:   ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն