Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Վրաստանի նախկին նախագահը

Քաղաքականություն
shevarrnadze

Թբիլիսիում մահացել է Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն։ Նա մահացել է 87 տարեկան հասակում։ Լուրը հաստատել է Ռոյթերզը՝ հղում տալով Շևարդնաձեի անձնական օգնականին։ Էդուարդ Շևարդնաձեն ծնվել է 1928թ.-ին։ 1959թ.-ին ավարտել է Քութաիսիի մանկավարժական համալսարանը՝ ստանալով «պատմաբանի» որակավորում։ 1995թ.-ի նոյեմբերի 5-ին Վրաստանի նախագահ է ընտրվել։ 2000թ.-ի ապրիլի 9-ին վերընտրվել է հերթական ընտրություններում՝ ստանալով քաղաքացիների 80%-ի ձայները։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում նա զրկվեց իր պաշտոնից։ Շեւարդնաձեի նկատմամբ 2 անգամ մահափորձ է իրականացվել. 1995-ին նա վիրավորվել է ռումբի պայթյունից, իսկ 1998-ին Թբիլիսիի կենտրոնում նախագահական շքախմբի վրա կրակ են արձակել ավտոմատներից ու նռնականետերից։ Շեւարդնաձեի կյանքն այդ ժամանակ փրկեց զրահապատ «Մերսեդեսը»։