Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ- ական պատգամավորը միջնորդել է Վոլոդյա Ավետիսյանի համար

Քաղաքականություն
վօլօդ

ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ միջնորդությամբ դիմել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին, որպեսզի արդարացնի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին կամ նշանակի դատախազի պահանջածից ավելի մեղմ պատիժ։ Նրա դիմումում նշված է, որ հետեւել են դատավարությանը եւ մեղադրանքները հիմնավորված չեն։ ԱԺ պատգամավորը անդրադարձել է Վոլոդյա Ավետիսյանի անցած մարտական ուղուն, նրա խնամքի տակ գտնվող 6 երեխաներին, ինչպես նաեւ ընտանիքի ծանր սոցիալական վիճակին։ Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ։ Գործով մեղադրողը միջնորդել է նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամանակով։ Գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի 7-ին։