Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց ամուսնանալու երեխա ունենալը չպետք է լինի անպատիվ բան. Թեւան Պողոսյան

Քաղաքականություն
ZIMH7poandg

«Ցեղասպանության 100-րդ տարելիցն ու 1.5 միլիոն հայի ծննդյան նպատակադրումը»՝ ըստ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի «Լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. ցեղասպանություն, որը 1,5 միլիոն հայերի ոչնչացման, մի ողջ ժողովրդի հայրենազրկման ու տեղահանման պատմություն է: 100 տարի անց մենք պետք է միջազգայնորեն պաշտպանենք ոչ միայն պահանջատիրոջ մեր իրավունքները, այլև դնենք հարյուրամյա վաղեմության կորստի մերօրյա վերականգնման նպատակադրումը: 1.5 միլիոն հայի ծնունդ, որպես ցեղասպանության 100-ամյակի կարևորագույն ուղերձներից մեկը. ահա թե ոնց եմ պատկերացնում ես: Սա պետք է լինի համազգային նպատակ, սևակյան «կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»-ի նպատակադրված իրագործում, բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների «տեղավորում» այս համազգային նպատակի ներքո: Սա անելու համար հարկ կլինի նախատեսել 10 տարի ժամանակահատված՝ տարեկան 150 հազարով ժողովրդագրական հաշվեկշռի ավելացումով: Ու հարկ կլինի նաև ամրագրել մի շարք առաջնային դրույթներ. - Հայ է մեծանում այմ մարդը, որի կա՛մ մայրը, կա՛մ հայրը հայ են և զավակին որպես հայ են դաստիարակում, - ՀՀ տրամադրում է քաղաքացիություն բոլոր այն մարդկանց, ում կա՛մ մայրը, կա՛մ հայրը հայ է, - Նախապես ծրագրվածից ավել զավակ ունենալու նպատակադրումը պետք է հասցնել յուրաքանչյուր ընտանիք, ավելին՝ ժամանակակից առողջապահության հնարավորությունների պայմաններում լրջորեն պետք է դիտարկել նաև ծնող դառնալու՝ մեզանում ավանդաբար ընդունված տարիքային վերին շեմն էապես բարձրացնելու հարցը, - Ավանդույթն առ այն, որ չամուսնանալով երեխա ունենալը անպատիվ բան է, պետք է հիմնովին վերացնել՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար, - Արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը լայնածավալ քարոզի միջոցով՝ ընդգրկելով եկեղեցին, - Ամեն օր ավելացնել գիտակցումն այն բանի, որ հայերի համար պատերազմը չի ավարտվել և ապագա զինվորներ է պետք ունենալ, - Պարտադիր զինվորական ծառայություն՝ հարմարեցված պայմաններով, իգական սեռի ներկայացուցիչների համար՝ առնվազն 3 ամիս ժամկետով, - և այլն»,- Ֆեյսբուքում գրել է Թեւան Պողոսյանը։