Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց ընդդիմադիր համարողներ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ էին տրամադրված» (տեսանյութ)

Քաղաքականություն
115

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացեց վարչության հաշվետվությունը վերջին երկու տարիների գործունեության վերաբերյալ: Արմեն Մարտիրոսյանը նախ նշեց, որ համակարգված աշխատանքների եւ միասնության շնորհիվ է կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մասնակցել նախագահական ընտրություններին.«Ընտրությունները դժվար քաղաքական փուլում էր տեղի ունենում, ընդդիմության թեւաթափ վիճակում: Փորձեցինք միասնական ընդդիմադիր դաշտ ձեւավորել, բայց իրավիճակն ավելի տագնապահարույց էր: Ընտրությունների գնացինք մի վիճակում, երբ ընդդիմության լավագույն դիրքորոշումը չեզոքությունն էր, էլ չեմ ասում, որ որոշ՝ իրենց ընդդիմադիր համարողներ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ էին տրամադրված եւ ապատիա էին տարածում ժողովրդի մեջ»: «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ ընտրություններին իրենց որոշ հանձնաժողովականներ չդիմացան ահաբեկումներին եւ առաջարկվող ընտրակաշառքին. «Իշխանություններին հաջողվեց կիրառել կեղծիքների ամբողջ զինանոցը եւ այլ բան չմնաց եւ քվեների հաշվարկի ժամանակ նրանք գողացան Րաֆֆի Հովհաննիսյանի քվեները, բայց Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի 70 տոկոսը ցուցանիշը ցույց տվեց երկրում տիրող կեղծիքը»: Վերջում Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած տարբեր առաջարկներին, չգնացին անձնական շահերի ճանապարհով: