Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին ավանդական շարֆով էր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
37

Այսօր մեկնարկեց «Ժառանգություն»  կուսակցության տասներորդ համագումարը: Համագումարը ավանդույթի համաձայն  մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով։  Իսկ մինչեւ մեկնարկը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  շնորհավորեց  հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի ծննդյան օրը: Բացման խոսքի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց կարդալ ՀՀ մի երիտասարդից ստացած նամակը։  Երիտասարդը հորդորում էր բոլորին վճռական լինել, պայքարել իրավունքների համար ու չհետեւել դավաճան առաջնորդին:«Կվերամիավորվենք,  եթե ուզենանք, կվերակառուցվենք ու անգամ կվերածնվենք»,- ասված էր նամակում: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը ավանդույթը չէր խախտել նաեւ հագուստի հարցում՝ շարֆը կրկին նրա վզին էր:The 10th congress of the Heritage Party took place at Ani Plaza Hotel