Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՄՕ-ի սեփականատերն ազատվեց դեսպանի պարտականություններից

Պաշտոնական
0161f844d1a4b873737a4eecb67b384e

Սերժ Սարգսյանի հրամանագիրը Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը ազատվել է Իրաքում Հայաստանի դեսպանի պարտականություններից: