A
A
Բրդե վերմակներ՝ Ռուսաստանում ապրող թոռների համար (տեսանյութ)
Լոռու մարզի Քարկոպ գյուղում ոչխար չեն պահում։ Տան տիկինները բուրդը ձեռք են բերում հարևան գյուղերից։ Վերջին տարիներին, սակայն, բրդի գործով զբաղվող կանանց գյուղում քիչ կարելի է հանդիպել։ Քարկոպեցի տիկին Սիրանույշը գյուղի այն քիչ կանանցից է, որ բուրդը չի փոխարինել արհեստական վերմակով։ Հիմա էլ բրդե վերմակներ է կարում և ուղարկում Ռուսաստան։ Ասում է՝ ինքն այստեղ հանգիստ չի լինի, մինչև իր երեխաներն ու թոռներն այնտեղ բրդե անկողնում չքնեն։