Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը կդառնա խաղաքարտ» (տեսանյութ)

Քաղաքականություն
eac133c9adb5c8d8450d205708d992bb

Ի՞նչ է սպասվում մեզ, եթե ՀՀ-ն գնում է Եվրասիական տնտեսական միություն։ ՄԱԱ-ում հրավիրված քննարկմանը «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը ներկայացրեց իր տեսակետը. «Մենք թաղվելու ենք այն խնդիրների մեջ, որոնց մեջ թաղված են միջինասիական երկրները եւ ինքը ՌԴ-ն: Ինքը մեծ սիրով պատրաստ է իր խնդիրները փաթաթել մեր վզին նաեւ: Ի՞նչ կկորցնենք, եթե գնանք ՌԴ՝ կկորցնենք միանշանակ ԼՂՀ-ն, հարեւանության բոլոր հնարավորությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ու, ինչպես միշտ, կդառնանք այն խաղաքարտը, որ դարեր շարունակ եղել է ՀՀ-ն»: Ըստ նրա՝ դա լուրջ խնդիր է ու եթե անձամբ իրեն հարցնեին, ապա ինքն ունի հստակ դիրքորոշում. «Սակայն մեր կառավարությունը չի քննարկում մեզ հետ որեւէ խնդիր: Ինչ վերաբերում է հուլիսի մեկին, ապա ես եւս կարծում եմ, որ այդ օրը որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու. այն կհետաձգվի անորոշ ժամկետը: ՌԴ-ն, ունենալով ուկրաինական խնդիր, կերկարաձգի խնդրի լուծման հստակ ժամկետները: Դրա համար մենք ունենք ժամանակ՝ նորից քննարկելու ու ճիշտ հասկանալու»: Պարոն Մովսեսյանը գտնում է, որ շատ ընդունելի տարբերակ է «եւ-եւ»-ի քաղաքականությունը, սակայն, ցավոք, այդ հնարավորությունը չունենք. «Մենք ունենք շատ կոշտ պուտինյան քաղաքականություն եւ ռեւերանսներով լի եվրոպական քաղաքականություն : Դա էլ գալիս է նրանից, որ ԵՄ-ն չի գնում բախման ՌԴ-ի հետ: Արդյունքում, ինչպես միշտ, մենք գտնվում ենք կիզակետում ու որեւէ օգուտ չենք ունենում՝ վերեւում բախվում են մեծերը, ու մենք սպասում ենք, թե ինչ բեկորներ կընկնեն »: Նա իր հերթին կոչ արեց ԵՄ-ին՝ ավելի խիստ դիրքորոշում, կեցվածք ընդունել՝ ՌԴ-ի կոշտ քաղաքականությանը հակակշիռ լինելու առումով, որից, ըստ նրա, մենք մեր ենթադրությունները կանենք: