Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի վիրավորեք, խնդրում եմ ձեզ. Էդուարդ Շարմազանովը` ընդդիմությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
228f4a2d83bc5b15fe8540dfb407e082

Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրան անհանգստացրել էր ընդդիմադիրների մեղադրանքներն իշխող մեծամասնության հասցեին. «Ինձ թվում է, թե մենք գտնվում ենք տարրական դպրոցում, որտեղ մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ և քաղաքական մեծամասնությունը աշակերտներն են։ Հարգելիներս, մի դասավանդեք մեզ, ինչ է նշանակում գալ և ասել՝ սենց պիտի լինի, նենց պիտի լինի։ Մենք բնական ենք վերաբերվում, որ մյուս կուսակցությունների կարծիքները հանրապետական մեծամասնության կարծիքի հետ չեն համապատասխանում, բայց մենք ձեզ չենք վիրավորում»,- ասաց նա։