A
A
Զինծառայողներ են մահացել
Արդեն հայտնի են այն զինծառայողների անունները, ովքեր հայ- ադրբեջանական սահմանին զոհվել են հակառակորդի արձակած գնդակից։ Պաշտպանության նախարարությունը, ինչպես հայտնեց մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, շուտով պաշտոնապես կհայտարարի նրանց անունները։ Երեկ եւ այսօր հակառակորդի գնդակից երկու զինծառայող է մահացել։ Մեկը երեկ ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում, մյուսն այսօր՝ Արարատի մարզի զորամասերից մեկում։