Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում կքվեարկվի Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության բանաձևը

Քաղաքականություն
hushardzan

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ, այսօր կանցկացնի լսումներ «Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվություն» թիվ 4347բանաձևի շուրջ: «Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվություն» թիվ 4347բանաձևի շուրջ լսումներ անցկացնելուց առաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ կանցկացնի «Թուրքիայում քրիստոնեական ժառանգության պաշտպանություն» բանաձևի շուրջ, որոնց ընթացքում վկայություններ է ներկայացնելու Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հակամարտությունների կարգավորման պրոֆեսոր Էլիզաբեթ Պրոդոմուն ու Նյու Ջերսի նահանգի «Ռաթգերս» համալսարանի Ցեղասպանության և մարդու իրավունքների կենտրոնում Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգող Խաչիկ Մուրադյանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը, հանձնաժողովի ավագ անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոտ Էնգելի հետ համատեղ այս տարվա մարտին էր ներկայացրել կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի նախագիծ, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի օկուպացված շրջաններում քրիստոնեական եկեղեցիների վիճակի մասին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ներկայացնելով թիվ 4347 բանաձևն ընդունելու անհրաժեշտությունը, ասել էր, որ օրինագծով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման գործում վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման համար: Ըստ կոնգրեսական Ռոյսի, բանաձևը ուշադրություն է հրավիրում տարբեր պատճառաբանություններով Թուրքիայի իշխանությունների կողմից անօրինական եղանակներով առգրավված կամ բռնագրավված եկեղեցիների ունեցվածքը հայկական, ասորական և հույն ուղղափառ համայնքներին վերադարձնելու մասին խախտված խոստումների հանգամանքին: Ամերիկայի ձայն