Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի արտգործնախարարին հրավիրեց ՀՀ

Քաղաքականություն
4624406706dd62ddaf1fa61ca05f9da7

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Բեռլինում պայմանավորվել են շարունակել պարբերական հանդիպումները։Կայացել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։ Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ նախարար Նալբանդյանը հրավիրել է Գերմանիայի արգործնախարարին այցելել Հայաստան։ ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ Գերմանիան Եվրոպայում Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղվածծրագրերին: Նախարարներն անդրադարձել են նաեւ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին: Ընդգծվել է, որ երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավորոլորտներում։