Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագաչափերի եւ կուտակայինի հարցը՝ ԱԺ նիստում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c08b5789f2731d84a7e2c468c95717c9

Այսօր տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կառավարության առաջարկով ընդգրկված են հասարակությանը հուզող մի քանի հարց։ Դրանցից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն է, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը:Մյուսը վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Այն նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Ընդդիմադիրներն արդեն դեմ են հանդես եկել կառավարության այս առաջարկին։ Դիտեք Ա1+-ի եթերում: