Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյան. «Մեզ գժի տեղ են դնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
b87c6b10a57ca5ff098e40ebeaea5919

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը անտրամաբանական է համարում, որ մեր երկիրը գնում է դեպի Մաքսային Միություն, երբ ՌԴ-ը մեր հակառակորդ երկրին՝ Ադրբեջանին զենք է վաճառում։ Այս երեւույթին նա մի գնահատական է տալիս. «Մեզ գժի տեղ են դնում» ։ «Մենք ինչպես կարող ենք գնալ դեպի ՄՄ, ռուսներին մեր բարեկամն ենք համարում, բայց այդ ռուսը Ադրբեջաննին զենք է տալիս, իսկ նրանք էլ մեզ սպանում են»,- ԱԻՄ համագումարին ասաց նա։ Իր խոսքում ԱԻՄ առաջնորդը մեկ անգամ ևս ընդծեց, որ Հայաստանի ապագան Եվրոպական Միությունն է: Նա համոզված է՝ ցանկացած քաղաքակիրթ երկրի և քաղաքացու ընտրությունը Եվրոպան է. «Եթե մի քաղաքացու հարցնես թե որտեղ կուզենաս հանգստանալու Մոսկվա, թե՞ Փարիզ, շատերի պատասխանը կլինի Փարիզ, այսինքն՝ շատերի ընտրությունը Եվրոպան է»: Անդրադառնալով՝ այսօր մեր երկրում գործող քաղաքական կուսակցություններին, Հայրիկյանն ասաց. «Հայաստանում կա միայն ԱԻՆ և կրեմլյան կուսակցություններ, ուրիշ ոչինչ»: Սահմանադրական բարեփոխումները Հայրիկյանը չարափոխություն է համարում. « Այդ փոփոխություննեը ՀՀ քացաքացու իրավունքների դեմ է, այն մեր երկրում ժողովրդավարության մակարդակը երկու անգամ նվազեցնելու է»: Ի, դեպ համագումարի ժամանակ տեղի ունեցավ նաև քվեարկություն: Բոլոր ԱԻՄ- ականները կողմ քվեարկեցին դեպի ԵՄ գնալուն։ Հայրիկյանը, տեսնելով քվեարկության արդյունքները, կատակեց՝ նմանվում ենք հանրապետականներին: