Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՄ-ը համահավաք է անցկացնում

Քաղաքականություն
a01b07423ab1ef8c68dc56017102c222

«Թեքեյան» կենտրոնում հավաքվել են ԱԻՄ-ականները՝ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Համահավաքի ընթացքում ԱԻՄ-ականներն անդրադառնալու են սահմանադրական փոփոխություններին և ներկայացնելու են ԱԻՄ–ի առաջարկած տարբերակը: ԱԻՄ առաջնորդ Պարյուր Հայրիկյանի ներկայացմամբ՝ համագումարում քննարկվելու են նաև Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող քայլերը, Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը , եւ այլ հարցեր: Նրանք նաև կուսակցության ներկայացուցչական խորհրդի նախագահի ընտրություն են կատարելու: Համագումարի բացումը սկսվեց ՀՀ օրհներգի վերափոխված տարբերակով և տերունական աղոթքով: Համագումարի ավարտին տեղի կունենա « Ոչ ՄՄ»-ին և «Ոչ Պուտինիզմին» կարգախոսով երթ: Համագումարին 150 ԱԻՄ-ականներից ներկա են 101-ը