Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստալինի հրամանով աքսորվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
WQ_lt52_4d4

Արարատ Մելքոնյանը 1949թ. 19 տարեկան էր, երբ նրա ընտանիքին Շիրակի մարզի Արեւիկ գյուղից Ստալինի հրամանով աքսորեցին Ռուսաստանի Ալթայի շրջան: Նա այդ տարիներին սովորում էր Լեննականի տեքստիլտեխնիկումի 1-ին կուրսում. 2006թ. -ից Հայաստանում հունիսի 14-ը նշվում է որպես բռնադատվածների հիշատակի օր: Մեր երկրում այսօր ապրում է մոտ 1500 բռնադատված, իսկ նրանց ժառանգների թիվը հասնում է 8-10 հազարի; 1949թ ից «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով բռնադատվեց եւ աքսորվեց 13 000 հայ, իսկ շատերն էլ գնդակահարվեցին։ Արարատ Մելքոնյանը հիշում է` շուրջ 14 օր գնացքով են գնացել: Նա այն երջանիկներից է եղել, որին թույլ են տվել շարունակել ուսումը` համատեղելով աշխատանքը շինարարությունում: Թեեւ 1950-ական թթ. Սովետական միությունը դատապարտեց ստալինյան բռնությունները, սակայն, ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, այսօր մեր իշխանություններն իրենց մտածողությամբ հեռու չեն 1930-ական թթ. գործիչներից։ Որպես վառ օրինակ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման փորձն է . Մանրամասները՝ տեսանյութում