Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը Հայաստանը չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
shirinyan

Ռուսաստանը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի շուրթերով Հայաստանի վրա բարոյական ճնշում գործադրեց։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց ռեժիսոր Արա Շիրինյանը. «Նրանց նպատակը մեկն է՝ Հայաստանին ստորացված ձեւով ներքաշել Ռուսական նոր կայսրություն, որի անունն է՝ Եվրասիական միություն»։ Արա Շիրինյանը վստահ է՝ ԱԺ-ում ռուս լրագրողի հետ հանդիպման ժամանակ հայ պաշտոնյաները պետք է արժանի պատասխան տային, այլ ոչ թե արդարանային, որ Հայաստանում ռուսերենի մակարդակը բարձր է. «Կարծում եմ՝ սա հարված է անկախ պետության ներքին գործերին, այս հայտարարությանը պետք է պաշտոնապես պատասխանել»,- նշեց նա։ Այս ամենից դուրս գալու եւ Եվրասիական միությունից խուսափելու համար ռեժիսորը երկու տարբերակ է տեսնում. «Կամ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա՝ ապացուցելով Ռուսաստանին, որ դեմ է ԵՏՄ-ին։ Կամ էլ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց եւ Ռուսաստանին ցույց տա, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը չէ ու չի կարող նրանց փոխարեն որոշում կայացնել»։