Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսից կբարձրանա 200 հազար քաղաքացիների աշխատավարձ

Քաղաքականություն
c0d6b47ed3fa225886dd667df57f2bf1

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վերահաստատեց այն պնդումը, որ 2014թ. հուլիսի մեկից աշխատանքի վարձատրության նոր համակարգը սահմանող օրենքն ուժի մեջ կմտնի. «Այս պահին մենք ենթաօրենսդրական ակտերի վրա ենք աշխատում, մինչև հուլիսի մեկը դրանք էլ պատրաստ կլինեն»,- վստահեցրեց նախարարը՝ հավելելով, որ հաջորդ ամսվանից կբարձրանան 200 հազար քաղաքացիների աշխատավարձեր։