Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն հանդիպել են

Քաղաքականություն
oek-logo

Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հետ: Այս մասին հաղորդում է ՕԵԿ պաշտոնական կայքը։ Ըստ Մհեր Շահգելդյանի` պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մեխանիզմների ձևավորման և հետագա համագործակցության հետ կապված: Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ, կապված ընտրական բարեփոխումների, մասնավորապես` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ: