Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն հերքում է Նախիջևանի մոտ ընթացող մարտերի մասին տեղեկությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c27d26c5849e0b1d9cb6f7c23d45da4b

Նախիջևանի ուղղությամբ հայկական զինված ուժերի կողմից հարձակման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա չկարողացավ մեկնաբանել, թե ինչու է ադրբեջանական կողմը նման տեղեկություններ տարածում. «Դա կեղծիք է, իրականությանը չի համապատասխանում», - ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը տեղեկատվություն է տարածել՝ իբր հայկական կողմը հարձակվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակադաղ գյուղի վրա։ Ըստ «Ռեգնումի» տեղեկատվության՝ այդտեղ մարտեր են ընթանում, և տեղի բնակչությունը լքում է բնակավայրերը։