Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նազարբաեւին կդնեն իր տեղը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b48d22da2cee11a7dafccab4725dcfe1

Եվրասիական տնտեսական միության անդամակցումը Հայաստանի համար տնտեսապես նպաստավոր կլինի: Կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Սակայն, ըստ նրա, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանալու: Պատգամավորի խոսքերով՝ տհաճ պահեր կլինեն, ինպես օրինակ՝ գրանցվեց մայիսի 29-ին, երբ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակավ կարդաց Իլհամ Ալիևի նամակը: «Այդ հարցը իր պատասխանը ստացավ, երբ նախագահի կողմից մեկնաբանվեց, առաջիկայում կարող է անպատշաճ հարցեր առաջանան, ամեն ինչ չի, որ հարթ և անխոչընդոտ է ընթանալու, մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ այդ միության անդամակցությունը տնտեսապես մեզ նպաստավոր լինի,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ հարցադրումն անտեղի է և և անհարկի,-Սա վկայում է այն մասին, որ Աստանան պատրաստ չէր այդ հանդիպումը կազմակերպելու, իսկ Նազարբաևի հեղինակությունն այդ նամակից հետո ընկավ»: ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը համոզված է, որ Ադբեջանի նախագահի նամակը Աստանայում կարդալու համար Նազարբաևը միության անդամ մյուս պետությունների կողմից դեռ նախատինքի կարժանանա. «Նազարբաևին կդնեն իր տեղը և կասեն, որ զբաղվի այն գործով, ինչին որ միտված է Եվրասիական տնտեսական միությունը»: