Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համայնքային ընտրությունների արդյունքները

Քաղաքականություն
d2dc04d2a393ce80aa659a35f48d30b9

Հունիսի 8-ին հանրապետության թվով 59 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը։Նրա օգտին քվեարկել է 4 732 ընտրող։ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած ընտրություններում առաջատար է գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, նա ստացել է 2 286 քվե, իսկ նրա հակառակորդ Կորյուն Ստեփանյանը՝ 1 059։Մարզի մյուս համայնքում՝ Խաչիկում, հաղթող է ճանաչվել գործող գյուղապետ Վարդան Ներսիսյանը՝ 378 ձայն, նրա մրցակիցը՝ Հովիկ Սմբատյանը, հավաքել է 155 ձայն։ Լոռու մարզի չորս համայնքներում գրանցվել է մեկական թեկնածու։ Վանիկ Քառյանն ընտրվել է Ահնիձորում, Ստասիկ Հովհաննիսյանը՝ Գեղասարում, Արամ Ջանջուղազյանը՝ Յաղդանում, Աշոտ Ավետիսյանը՝ Բլագոդարնոյեում։ Հիմնականում նույն պատկերն է նաև Գեղարքունիքի մարզում։ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում թեկնածու Գնել Բարսեղյանը 3 ձայնով առաջ է անցել Արման Ավագյանից՝ ստանալով 108 քվե։Սառնաղբյուրում առաջատար է Սևակ Մադաթյանը՝ 752 ձայն, Բավրայում Կորյուն Սումբուլյանը՝ 176 ձայն, Մեծ Սարիարում միակ թեկնածուն է Բաբիկ Ավետիսյանը։