Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր 2-րդ հայ օգտատեր վարակված է թուրքական վիրուսով. Ինչ անել

Քաղաքականություն
Samvel_Martirosyan

«Ադրբեջանական հակահայկական քարոզչությունը ավելի վտանգավոր է դառնում»,- ահազանգում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Ադրբեջանցիների հիմնական զենքը Եվրոպայում և Ամերիկայում տարվող լոբբիզմն է։ Նրանք կարողանում են հասնել նրան, որ հեղինակավոր մարդիկ բարձրաձայնեն իրենց տեսակետը, ինչն ավելի ազդեցիկ է, քան ցանկացած ապատեղեկատվության հրապարակում»,-նշեց նա։ Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ հայկական կողմը ավելի ազդեցիկ կարող է գործել, եթե կարողանա ճիշտ օգտագործել հայկական սփյուռքի հնարավորությունները. «Մենք ունենք ամենամեծ զենքը՝ սփյուռքը, բայց չենք կարողանում օգտագործել։ Այնպիսի տպավորություն է, որ երկու Հայաստան կա, ու մեկը զբաղված է մենակ Արևմտյան Հայաստանի գործերով։ Սփյուռքի ուշադրության կենտրոնում Թուրքիան է, մինչդեռ մեր հիմնական թիրախը պետք է դառնա Ադրբեջանը»։ «Ա1+»-ի այն հարցին, թե սոցցանցի սովորական օգտատերը ինչ ազդեցություն կարող է ունենալ տեղեկատվական պատերազմի ընթացքի վրա, փորձագետը նկատեց. «Յուրաքանչյուր սոցցանցի օգտատեր տեղեկատվության աղբյուր է, բայց նախքան ինֆորմացիա տարածելը, նախ պետք է զբաղվել հիգիենայով։ Հիմա յուրաքանչյուր երկրորդ հայ օգտատեր վարակված է թուրքական վիրուսով՝ video I made for my friends, որի միջոցով թուրքական հակերները ինֆորմացիա են գողանում։ Հատկապես ապատեղեկատվության ընթացքում հայ օգտատերերի կողմից տարածված ճիշտ ինֆորմացիան իր արտասահմանյան ընկերների համար ավելի ազդեցիկ է, քան ինչ-որ հարթակում հրապարակում պատվիրելը»,-եզրափակեց նա։