Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին պաշտոնյան վեցերորդ դիմումն է ներկայցրել. Փաստինֆո

Քաղաքականություն
bf1267cddb7dd9da557ebf2cf8cc3413

ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը թվով 6-րդ դիմումն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր վերաբերյալ գործը քննող քննիչների ու հսկող դատախազի նկատմամբ: Նույն այս խնդրանքով Միսակ Մարտիրոսյանն ավելի վաղ թվով 5 դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազին՝ սկսած 09.01.2014 թվականից: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, իր պաշտպանյալն այս պահանջը հիմնավորում է նրանով, որ «քննիչների կողմից գործարքների արդյունքում ձեռք բերված կեղծ և շինծու ցուցմունքներն ստեղծագործաբար մոտենալով» Մ.Մարտիրոսյանին ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել: Մ.Մարտիրոսյանը միաժամանակ նշել է, որ «մեր դիմումը մասնակի բավարարվել է». հսկող դատախազն ազատվել է աշխատանքից, իսկ քննչական խմբի ղեկավարը` դարձել քննչական խմբի անդամ, սակայն չի հանվել խմբի կազմից առհասարակ, որպեսզի գործարքների մեջ մտածները, որոնք Մարտիրոսյանի դեմ ցուցմունքներ են տվել, հանկարծ խուճապի չմատնվեն: «Հատկանշական է, որ այդ փոփոխությունները կատարվում են շուրջ 9 ամիս նախաքննություն կատարելուց հետո՝ քրգործի ավարտը հայտարարելու փուլում»,- մեղադրյալի անունից նշում է նրա պաշտպանը:   Միաժամանակ, դիմումատուն խնդրում է ՀՀ գլխավոր դատախազին նյութերի նախապատրասումը չհանձնարարել գլխավոր դատախազության հետաքննության ու նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությանը. նրանք 16.11.2013 թվականից ուսումնասիրել են գոյություն չունեցող քրգործը և պարզել, որ «իբրև թե գործով կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննություն» և վերջում եզրահանգել՝ քրեական գործ հարուցելու հիմքեր ու առիթներ չկան:   Մանրամասները սկզբնաղբյուր կայքում