Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 կետ՝ ՍԴՀԿ-ի կողմից (տեսանյութ)

Քաղաքականություն
sdhk

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության` ՀՀ զարգացման ճանապարհային քարտեզ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1. Խորհրդարանական հանրապետություն, ԱԺ-ի 100%-անոց համամասնական ընտրակարգ: Ընտրական շեմի նվազեցում: 2. Օլիգարխիայի հեռացում պետական կառավարման համակարգից: 3. Պետական ապարատի օպտիմալացում, ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում: 4. Փոքր և միջին բիզնեսի հարկային համաներում, նորաստեղծ փոքր բիզնեսի ազատում հարկերից առնվազն 1 տարի ժամանակով: 5. Նորարարական գիտությունը որպես առաջնահերթություն և ՏՏ ոլորտի ձեռնարկություններին 5 տարով ազատում հարկերից: 6. Հանքարդյունաբերության շահագործման պետական վերահսկողություն: Ա) Գործող հանքերի հարկային շեմի բարձրացում: Բ ) Նորաբաց հանքերի պետական վերահսկիչ փաթեթ: 7. Պետական կառավարման համակարգի ապակենտրոնացում դեպի սահմանամերձ շրջանները:   ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1. Արցախի վերադարձ բանակցային գործընթացին: 2. Եվրասիական միության անդամակցություն միայն արժանապատիվ պայմաններում: 3. Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչ ՀՀ ԱԺ-ից: