Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաճատ Սարգսյան. «Որտեղ Ռուսաստանը, այնտեղ Հայաստանը»

Քաղաքականություն
komkus

Մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանը, ըստ որի Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց Լեռնային Ղարաբաղի, ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը խիստ դատապարտելի է համարում։ «Նազարբաեւը խախտեց բոլոր տեսակի նորմերը, խախտեց էթիկայի կանոնները եւ արջի ծառայություն մատուցեց Ալիեւին»,- նշեց ընկեր Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ այդ հարցը քննարկվում է եւ դրված է Հայաստանի Մաքսային միությանը միանալուն։ Սակայն չի ասվում Հայաստանը Ղարաբաղի հետ միասին։ «Մենք չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սակայն նրա անկախության երաշխավորն ենք»,- հիշեցնում է նա եւ ավելացնում, որ որտեղ Ռուսաստանն է, այնտեղ Հայաստանը պետք է լինի, իսկ որտեղ Հայաստանը, այնտեղ ԼՂՀ-ն։     Տաճատ Սարգսյանը կարծում է, որ այսօր մենք չենք կարող ստիպել, որ Հայաստանը Ղարաբաղի հետ միասին ֆիքսեն որպես ՄՄ անդամ։ «Որովհետեւ կան ընդհանուր խաղի կանոններ, սակայն Ռուսաստանը հարցին պետք է տա համապատասխան լուծում»,- եզրափակեց ՀԿԿ առաջին քարտուղարը։