Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը`«Մեծ յոթնյակի» պետությունների ղեկավարներին. «Բարի ախորժակ»

Քաղաքականություն
putin3

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը չի մասնակցել «Մեծ յոնթյակի» հանդիպմանը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակում Ռուսաստանի ունեցած դերակատարության պատճառով, կտրուկ է արձագանքել իրեն հասցված վիրավորանքին՝ «բարի ախորժակ» ցանկանալով առանց իր մասնակցության Բրյուսելում ճաշկերույթ անցկացրած աշխարհի տերությունների ղեկավարներին: Ռուսաստանի նախագահ Պուտինը, որը մասնակցել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում Ռուսատանի աշխարհագրական ընկերակցությունում Արկտիկայի շուրջ քաղաքականությանը նվիրված նիստին, պատասխանել է Կրեմլի թղթակիցների այն հարցին, թե ինչպիսի զգացումներ ունի՝ կապված նման վերաբերմունքի հետ: «Բարի ախորժակ եմ մաղթում նրանց», - ասել է նախագահ Պուտինը, ապա արագ հեռացել: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ճանաչի և աշխատի Ուկրաինայի նորընտիր կառավարության հետ և դադարեցնի այս երկրի սահմանամերձ շրջաններում իրականացվող սադրանքները: Հակառակ դեպքում, ըստ ԱՄՆ-ի նախագահի, Ռուսաստանին սպառնում է «Մեծ յոթնյակի» պետությունների կողմից ավելի խիստ պատժամիջոցների ենթարկվելու հնարավորությունը: «Մենք հնարավորություն կունենանք տեսնելու, ինչ քայլերի է դիմելու պարոն Պուտինը գալիք շաբաթների ընթացքում, և եթե նա շարունակի ներկայիս ուղին, ապա մենք արդեն իսկ նախանշել ենք, թե ինչպիսի գործողությունների ենք պատրաստ դիմելու», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովին հետևած համատեղ ասուլիսի ժամանակ: «Ռուսաստանը պետք է օգտվի իրեն ընձեռված հնարավորությունից», - ասել է Օբաման՝ հավելելով. «Ռուսաստանը պետք է ճանաչի, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոն օրինական եղանակով ընտրված առաջնորդ է, և աշխատի Կիևի կառավարության հետ»: Ամերիկայի ձայն