A
A
Ի՞նչ արդյունք կտան սահմանադրական փոփոխությունները
Սահմանադրական բարեփոխումների խիստ անհրաժեշտություն այսօր Հայաստանում չկա։ Վստահ է Սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։ Միեւնույն ժամանակ նա չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումները կարեւոր են հասարակության համար։ Պարոն Մազմանյանը տարիներ առաջ էլ սահմանադրության որոշ դրույթների փոփոխություններ է առաջարկել, դրանք վերաբերել են հիմնականում դատական եւ տեղական ինքնակառավարման համակարգերին, բայց նաեւ հավելում է, որ դրանք կենսական անհրաժեշտություն չեն կրում։ Այնուամենայնիվ, եթե բարեփոխումները լինեն, ապա մենք կունենանք բոլորովին նոր սահմանադրություն՝ ասում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում