ԱԺ-ն 2 նոր պատգամավոր կունենա (տեսանյութ)
ԿԸՀ-ն այսօր, հիմք ընդունելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը, կազմել է նորը, եւ պատգամավորի մանդատը հանձնել ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին։ Այսօր ԿԸՀ-ն նաեւ որոշեց՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանին կփոխարինի ՀՀԿ ցուցակի հաջորդ համարը՝ Վազգեն Կարախանյանը։ Հիշեցնենք՝ Մարտին Սարգսյանն օրերս նշանակվեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։ Ի դեպ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մինչ ԲՀԿ-ական պատգամավորին գրանցելը, ուժը կորցրած է ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սայեն Հայրապետյանի, Գայանե Հարությունյանի, Էդիկ Կարախանյանի, Վահան Ղոչիկյանի, Հակոբ Նազարյանի, Գրիգորի Գրիգորյանի, Արփինե Հայրապետյանի, Հարություն Կարապողոսյանի, Էդուարդ Սահակյանի, Սմբաթ Սիմոնյանի, Նազիկ Ավդալյանի, Գեղամ Նազարյանի, Նապոլեոն Ազիզյանի, Ժորա Սահաբալյանի, Մարինա Մարգարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Օվչի Ամոյանի, Սմբատ Եղիազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Զարինե Ղազինյանի և Աշոտ Ոսկանյանի գրանցումները` հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Ո՞րն է պատճառը, որ նրանք դիմում են գրել։ Մոսկվայում գտնվող ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ նորմալ երեւույթ եւ զարմանալու բան չկա։