A
A
Մենք Մաքսային միություն չենք գնում. Հրանտ Բագրատյանի բացահայտումը (տեսանյութ)
«Ես ինձ համար զարմանալիորեն Աստանայից հետո բացահայտեցի, որ մենք Մաքսային միություն չենք գնում, դա կապ չունի Մաքսային միության հետ: Պայմանագրում կան կառավարման ձև, աշխատանքի, հարկային քաղաքականության վերաբերյալ կետեր: Եթե դուք ծանոթ եք այդ փաստաթղթին, ապա դա պրեզիդենտների միություն է: Եվրասիական միությունը ենթադրում է, որ նախագահների միություն պիտի լինի: Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Համենայնդեպս, ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ տասը օր հետո այդ փաստաթուղթը ստորագրելու են: Հետագայում ՀՀ քաղաքական օրակարգը ելնելու է այդ փաստից»,- այսօր հայտարարեց ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ։