A
A
Կոմունիստները կմիավորվեն
Հայաստանի կոմունիստական եւ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունները միավորվում են։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ երկու կուսակցությունները ստեղծելու են քաղաքական կոնսուլտացիոն խորհուրդ։ Իսկ վաղը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ «Միավորվելով մեծ ուժ կդառնանք եւ ակտիվ գործունեություն կծավալենք»,- վստահ է Տաճատ Սարգսյանը։